Աշխարհ

08.03.2017 15:35


Չավուշօղլուն՝ Գերմանիային. «Թուրքիային չփորձեք ժողովրդավարության դասեր տալ»

Չավուշօղլուն՝ Գերմանիային. «Թուրքիային չփորձեք ժողովրդավարության դասեր տալ»

Համբուրգում Թուրքիայի հյուպատոսության շենքում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր դժգոհությունն է հայտնել գերմանական իշխանություններին իրեն դահլիճ չտրամադրելու համար։

Այս մասին հայտնում է «Demokrathaber»–ը։

Չավուշօղլուն նշել է, թե ինքը պարզապես ցանկացել է Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպել՝ հավելելով, որ բարեկամ երկիր Գերմանիայի դեմ որեւէ քաղաքական հայտարարությամբ հանդես գալու ցանկություն չի ունեցել։

«Երբ այդ դահլիճները տարբեր միջոցառումների համար տրամադրում էին, խնդիր չկար, սակայն Թուրքիայի արտգործնախարարի դեպքում խնդիրներ առաջացան։ Թող Գերմանիան չփորձի Թուրքիային ժողովրդավարության ու մարդու իրավունքների դասեր տալ»,-ասել է Չավուշօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը