Աշխարհ

09.03.2017 15:40


Եվրոպայի լիգա. ՄՅ–ն կմրցի Ռոստովի հետ

Եվրոպայի լիգա. ՄՅ–ն կմրցի Ռոստովի հետ

Այսօր Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի ռուսական «Ռոստովի» հետ վերջինիս դաշտում՝ «Օլիմպ–2»–ում։

Ժոզե Մոուրինյուի ակումբը, որը մրցաշարի նախորդ փուլում վստահելի հաղթանակ էր տարել «Սենտ Էտիենի» նկատմամբ (4:0՝ 2 խաղի արդյունքներով), օպտիմալ մարզավիճակով է մասնակցում խաղին։ Հանդիպմանը կարող է մասնակցել նաև վնասվածքից հետո ապաքինված ՄՅ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Խաղի սկիզբը՝ երևանյան ժամանակով 22:00–ին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Life.ru»–ն գրել էր, որ ակումբն իջևանելու է «Mercure Ростов-на-Дону центр» 9-հարկանի հյուրանոցում։

ՄՅ–ն ոչ միայն ամրագրել է հյուրանոցը, այլև վարձակալել ողջ շենքը մարտի 8–10–ի համար՝ 1.5 մլն ռուբլով։


Այս խորագրի վերջին նյութերը