Աշխարհ

10.03.2017 10:40


Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է սենատոր դառնալ

Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է սենատոր դառնալ

Հոլիվուդյան դերասան, Կալիֆոռնիա նահանգի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հետագայում կարող է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ կոնգրեսի Վերին պալատում։ Այս մասին հայտնում է «Politico»–ն։

Ըստ պարբերականի՝ Շվարցենեգերը կարող է փորձել դառնալ ամերիկյան օրենսդիր 2018 թվականին։

Չնայած նրան, որ Շվարցենեգերը միշտ եղել է Հանրապետական կուսակցության կողմնակից՝ սենատորի պաշտոնում նա կարող է փորձել դրսևորվել որպես անկախ թեկնածու։

Աղբյուրներից մեկը նշել է, որ Շվարցենեգերը կարող է առաջարկել այնպիսի քաղաքական հարթակ, որը կլինի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կուրսի հակապատկերը։

Իր հերթին,դերասանի պաշտոնական ներկայացուցիչ Դանիելա Քեթչելը հայտարարել է.

«Այդ նպատակին հասնելու համար մենք ոչ մի տարբերակ չենք բացառում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը