Աշխարհ

10.03.2017 17:42


Ստամբուլում ուղղաթիռ է ընկել. կա 5 զոհ

Ստամբուլում ուղղաթիռ է ընկել. կա 5 զոհ

Ստամբուլի Բույուքչեքմեջե շրջանում ուղղաթիռ է ընկել:

Ինչպես հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sondakika.com»–իրն հղումով, թուրքական «Էջզանեբաշը» դեղագործական հոլդինգին պատկանող ուղղաթիռը թանձր մառախուղի պատճառով նախ հարվածել է հեռուստաաշտարակին, այնուհետև, կորցնելով կառավարումը, ընկել է: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 2 անդամ ու ևս 5 ուղևոր: Նախնական տվյալներով՝ նրանցից 5-ը զոհվել է:

Վթարի հետևանքով բռնկված հրդեհը մարելու համար ուղարկվել է 10 հրշեջ փրկարարական մեքենա և 50 հրշեջ:

Նշվում է, որ հոլդինգի ղեկավար կազմի անդամներին տեղափոխող ուղղաթիռը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից մեկնելիս է եղել Բիլեջիք նահանգի Բոզոյուք շրջան:

Այս խորագրի վերջին նյութերը