Աշխարհ

11.03.2017 15:16


Կահիրեում հայտնաբերվել են Ռամզես II–ի արձանի մնացորդները (լուսանկարներ)

Կահիրեում հայտնաբերվել են Ռամզես II–ի արձանի մնացորդները (լուսանկարներ)

Եգիպտոսից և Գերմանիայից հնագետները հայտնաբերել են հին եգիպտական արձանի մնացորդներ, որոնք, ըստ էության, պատկանում են Հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոն Ռամզես II–ին։

Նմանությամբ Ռամզես II-ին հիշեցնող արձանը հայտնաբերվել է Կահիրեի կեղտաջրերի մեջ։

«Մենք հայտնաբերել ենք արձանի կիսանդրին և գլխի ստորին մասը։ Ջրից հանել ենք գլուխը, գտել ենք թագը, աջ ականջը և աջ աչքից մի հատված»,– այս մասին հայտնել է Եգիպտոսի հնությունների նախարարը «Reuters»—ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը