Կարծիք

12.03.2017 19:40


Գործող իշխանությունը երբեք չի փոխվի, քանի որ նա այն է, ինչ կա

Գործող իշխանությունը երբեք չի փոխվի, քանի որ նա այն է, ինչ կա

Գործող իշխանությունը երբեք չի փոխվի, քանի որ նա այն է, ինչ կա: Լավ ու բարեկեցիկ ապրելու նույն խոստում տվել է 10 տարի առաջ, 5 տարի առաջ, նաև այսօր: Նախընտրական շրջանում խոստանում են ու խոստանում, համոզում, որ դրախտ են դարձնելու բոլորի կյանքը, բայց հետո՝ դժոխքի դռները բացում մեր առաջ: Բոլորս ենք տեսնում, որ երկիրն աղքատության մեջ է թաթախված ու կոռուպցիայի մեջ թաղված, բառիս բուն իմաստով, ձեռքից գնում է, բոլոր ռեսուրսները սպառվել են անարդյունավետ կառավարման հետևանքով: Ու բոլորիս մոտ նույն հարցն է առաջանում՝ եթե իշխանության նկատմամբ հանրային վստահությունը զրո է, ինչպես է պատահում, որ նա միշտ հաղթում է ընտրություններում ու ստանձնում երկրի ղեկավարման պատասխանատվությունը: Հարցի պատասխանը յուրաքանչյուրը պետք է փնտրի իր մեջ՝ ընդունելով, որ իր քվեն ավելի թանկ է, քան սուտ խոստումների տակ ընտրակաշառք վերցնելը, իր քվեն արժանապատվություն է, դատավճիռ՝ սեփական երեխայի ապագան կանխորոշելու հարցում ու նաև եզակի գործիք՝ պատժելու բոլոր նրանց, ովքեր մեղավոր են ժողովրդին այս թշվառության մեջ գլորելու համար:
Եկեք մեկ անգամ օգտագործենք մեզ ընձեռնված այդ գործիքը և թույլ չտանք, որ այն հերթական անգամ ուղղվի մեր դեմ:

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը