Աշխարհ

13.03.2017 14:45


Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը ելույթ է ունեցել ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի (լուսանկարներ)

Թվում է՝ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո վերջապես հաղթահարել է սթրեսը և պատրատ է վերադառնալ իր ապրելաոճին։ Կես տարվա ընթացքում ռեփեր Քանյե Ուեսթի կինն առաջին անգամ եղել է աշխարհիկ միջոցառման հյուր՝ այցելելով «Family Equality Council’s» արարողությանը «Beverly Wilshire» հյուրանոցում։ Քիմը ոչ միայն երեկոյի հայտնի հյուրերի շարքերում է եղել, այլ նաև բարձրացել բեմ և ոգևորիչ ելույթով հանդես եկել ի աջակցություն ԼԳԲՏ համայնքի՝ պարգևատրելով բյուրեղյա արձանիկով Ջոնաթան Մյուրրեյին և Հարվի Րիզին։

Աշխարհիկ վերադարձի համար Քարդաշյանների ամենահայտնի քույրը ընտրել էր լակոնիկ սպիտակ զգեստ «Rick Owens»–ից՝ լրացնելով այն խոշոր օղակ ականջօղերով և շրթունքի մետաղյա զարդով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը