Աշխարհ

13.03.2017 13:42


Քրիշթիանու Ռոնալդուն երկվորյակների հայր է դառնալու

Քրիշթիանու Ռոնալդուն երկվորյակների հայր է դառնալու

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Քրիշթիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս դառնալու է բազմազավակ հայր։ ԶԼՄ–ի հաղորդագրությունների համաձայն՝ ֆուտբոլիստը սպասում է երկվորյակների լույս աշխարհ գալուն։ Չնայած իսպանուհի մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ շուտափույթ ամուսնանալու մասին լուրերին՝ «Ռեալի» հարձակվողի երեխաներին լույս աշխարհ է բերելու ոչ թե նրա սիրելին, այլ փոխնակ մայրը, ինչպես որ եղել է Քրիշթիանուի առաջին երեխայի դեպքում։ Այս մասին հայտնում է «Elle.ru»—ն։

Աղբյուրները նշում են, որ Ռոնալդուի բարեկամներն անհամբերությամբ սպասում են ընտանիքում սպասվող ավելացումներին, իսկ ինքը Ռոնալդուն զբաղված է Մադրիդի ծայրամասում գտնվող իր առանձնատանը մանկական սենյակներ ձևավորելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը