Աշխարհ

14.03.2017 10:40


Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով բակացությունների 3–րդ փուլը

Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով բակացությունների 3–րդ փուլը

Աստանայում սկսվել է Սիրիայի հարցով բանակցությունների 3-րդ փուլը։ Այսօր՝ մարտի 14–ին, կայանալու են մի շարք երկկողմ և եռակողմ բանակցություններ: Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Ներկայումս տեղի է ունենում Ռուսաստանի պատվիրակության հանդիպումը ՄԱԿ–ի ներկայացուցիչների հետ՝ Միլոշ Ստրուգարի գլխավորությամբ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։

Բացի այդ, ռուսական պատվիրակության կողմից հանդիպմանը մասնակցում են նաև ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Մերձավոր Սերգեյ Վերշինինը և Գլխավոր օպերատիվ վարչության ղեկավարի տեղակալ Ստանիսլավ Հաջիմուհամեդովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը