Աշխարհ

14.03.2017 20:10


Հետազոտություն. երեխաները երկարացնում են ծնողների կյանքը միջինում 2 տարով

Հետազոտություն. երեխաները երկարացնում են ծնողների կյանքը միջինում 2 տարով

Շվեդիայում Կարոլինյան համալսարանի գիտնականները երեխաների առկայությունը կապել են կյանքի երկար տևողության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Journal of Epidemiology & Community Health» ամսագրում։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։

Շվեդ հետազոտողները հավաքել են 1911–1925թթ. ծնված 1,5 միլիոն տարեց մարդու կյանքի տևողության մասին տվյալներ՝ հաշվի առնելով նրանց ընտանեկան վիճակը, երեխաների քանակը։

Ըստ այդմ՝ մահացության ռիսկն ավելի ցածր է եղել այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են գոնե մեկ երեխա, ընդ որում՝ ավելի շատ տղամարդկանց, քան կանանց դեպքում։

Նման արդյունքները հետազոտողները կապում են մի քանի պատճառի հետ։ Առաջինը՝ մեծահասակ երեխաները հոգ են տանում ծնողների մասին։ Երկրորդ՝ երեխաների ի հայտ գալը հանգեցնում է ավելի առողջ ապրելակերպի, ինչն էլ բարենպաստորեն է ազդում կյանքի տևողության վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը