Աշխարհ

15.03.2017 09:56


Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 14-ին՝ ժամը 21:42-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնվող վատառողջ քաղաքացին (տարեց) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1938 թ. ծնված Ս. Մ.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը