Աշխարհ

15.03.2017 13:45


Պայթյուն Մարդին–Դիարբեքիր մայրուղու վրա. 2 թուրք սերժանտ է սպանվել

Պայթյուն Մարդին–Դիարբեքիր մայրուղու վրա. 2 թուրք սերժանտ է սպանվել

Մարտի 15-ի առավոտյան Թուրքիայի Մարդին–Դիարբեքիր մայրուղու վրա «Քրդստանի բանվորական կուսակցության» զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով սպանվել է երկու թուրք պայմանագրային սերժանտ:

Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Haberler»–ին հղումով։

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ճանապարհով է անցել Թուրքիայի զինուժին պատկանող զինվորական մեքենա:

Պայթյունից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ: Այժմ տարածքում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ գործողություն քուրդ զինյալներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը