Աշխարհ

16.03.2017 12:05


Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ԿԺԴՀ 4 քաղաքացու նկատմամբ Կիմ Չոն Նամի սպանության գործով

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ԿԺԴՀ 4 քաղաքացու նկատմամբ Կիմ Չոն Նամի սպանության գործով

Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը (Ինտերպոլ) հետախուզում է հայտարարել 4 հյուսիսկորեացիների նկատմամբ՝ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի եղվայր Կիմ Չոն Նամի սպանության առնչությամբ։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Մալազիայի ոստիկանության տվյալներով՝ Ինտերպոլը կարմիր ծանուցագիր է տվել ԿԺԴՀ–ի 4 քաղաքացիների համար։

Ավելի վաղ Մալազիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը Կիմ Չոն Նամի սպանության մեջ առաջին անգամ ուղիղ կերպով մեղադրել էր Հյուսիսային Կորեայի իշխանություններին։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մալազիան անուշահոտել է Կիմ Չոն Նամի մարմինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը