Լրահոս

15.11.2010 09:56


Բողոքի ցույց

Երկուշաբթի՝ նոյեմբերի 15-ին, սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է ընդունելու Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ,ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այդ կապակցությամբ կազմակերպում է բողոքի ցույց, որը կկայանա Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ՝ ժամը 17:00-ին: Ձեր մասնակցությունն անչափ կարևոր է: Միացե՛ք բողոքի ցույցին, հրավիրե՛ք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց, տարածե՛ք այս կոչը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբ

 

 

Այս խորագրի վերջին նյութերը