Աշխարհ

16.03.2017 14:50


Թիլլերսոնը կոչ է արել ԿԺԴՀ–ի բնակիչներին չվախենալ ԱՄՆ–ից

Թիլլերսոնը կոչ է արել ԿԺԴՀ–ի բնակիչներին չվախենալ ԱՄՆ–ից

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ–ն և իր ժողովուրդը չպետք է վախենան Միացյալ Նահանգներից և տարածաշրջանի մյուս հարևաններից։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպման ժամանակ։

Ավելի վաղ Պետդեպի խոսնակ Մարկ Թոները հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները բաց է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության համար, սակայն Փհենյանը պետք է քայլեր անի այդ ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը