Աշխարհ

17.03.2017 15:40


Սիրիայի ԶՈւ–ն հայտնել է իսրայելական կործանիչի ոչնչացման մասին

Սիրիայի ԶՈւ–ն հայտնել է իսրայելական կործանիչի ոչնչացման մասին

Սիրիական բանակի ղեկավարությունը հաղորդել է, որ իսրայելական 4 կործանիչ է ներխուժել Սիրիայի օդային տարածք, որի արդյունքում նրանցից մեկը խոցվել է։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ Սիրիայի ԶՈՒ հաղորդագրությանը հղումով։

Սիրիական հրամանատարության հայտարարության մեջ ասվում է՝ իսրայելական կործանիչները Փալմիրայում ռազմական օբյեկտ են գրոհել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելի ՌՕՈւ–ի ինքնաթիռները զենիթային հրթիռներով հրթիռակոծվել են Սիրիայի տարածքից ռազմական գործողություն իրականացնելու ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը