Աշխարհ

17.03.2017 16:45


Սոմալիում ծովահենների զավթած լցանավն ազատագրվել է

Սոմալիում ծովահենների զավթած լցանավն ազատագրվել է

Սոմալիում ծովահենների զավթած ՄԱԷ–ի «Aris 13» նավթային լցանավն ազատագրվել է։ Տեղի ցեղերի ավագանին ու տեղական իշխանությունները ծովահենների հետ բանակցություններ էին վարում։ Այս մասին հաղորդում է «Սինխուան»՝ «Աֆրիկյան եղջյուր» կազմակերպությունից Ջոն Սթիդի հայտարարությանը հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լցանավի անձնակազմի անդամները նորմալ վիճակում են գտնվում. այժմ նավն ուղղվում է Սոմալիի Բոսասո նավահանգստային քաղաք։

Լցանավը զավթել էին մարտի 13-ին Սոմալիի հյուսիս-արևելքում գտնվող ջրային տարածքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը