Աշխարհ

18.03.2017 09:28


Թրամփը չի սեղմել Մերկելի ձեռքը Սպիտակ տանը (տեսանյութ)

Թրամփը չի սեղմել Մերկելի ձեռքը Սպիտակ տանը (տեսանյութ)

Նախօրեին Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ BBC–ի փոխանցմամբ՝ Թրամփը Սպիտակ տան մուտքի մոտ դիմավորել է Մերկելին, ձեռքսեղմում է եղել, նրանք ժպտացել են՝ նայելով տեսախցիկին։

Սակայն ավանդական լուսանկարահանման ժամանակ անհարմար պահ է ստեղծվել։ Ամերիկացի առաջնորդը չլսելու է տվել լրագրողի խնդրանքը՝ սեղմել կանցլերի ձեռքը, և այլ կողմ է նայել։

Հայտնի է, որ առաջնորդները տարբեր, գրեթե հակադիր տեսակետներ ունեն ներգաղթային քաղաքականության վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը