Աշխարհ

18.03.2017 19:50


Նյու Յորքում կառուցվելու է աշխարհի ամենաերկար երկնաքերը (լուսանկարներ)

Նյու Յորքում կառուցվելու է աշխարհի ամենաերկար երկնաքերը (լուսանկարներ)

«Oiio» ստուդիան պատրաստվում է Նյու Յորքում կառուցել «The Big Bend» երկնաքերը, որի առանձնահատկությունը լինելու է իր երկարությունը, այլ ոչ թե բարձրությունը։ Ինչպես հաղորդում է ամերիկյան ԶԼՄ–ն, շենքը ներկայացնելու է 2 նեղ զուգահեռ սյուն՝ վերևի հատվածում կամարով իրար միացված։ Այս մասին հայտնում է «life.ru»-ն։

Ծրագրվում է, որ անսովոր կառույցի երկարությունը կազմելու է 1,230 մետր, սակայն աշխարհի ամենաբարձր շինությունը վերջինս չի դառնա։ Նրա բարձրությունը կազմելու է 600 մետրից էլ քիչ։

«The Big Bend»–ը ծրագրում են կառուցել Կենտրոնական այգու մոտակայքում գտնվող 57–րդ Արևմտյան փողոցի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը