Քաղաքական

19.03.2017 09:50


Ինչպես են Օձուն գյուղում մեքենայով փակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզչական խմբի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

Ինչպես են Օձուն գյուղում մեքենայով փակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզչական խմբի մեքենայի ճանապարհը (տեսանյութ)

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Օձուն գյուղում մեքենայով փակում դաշինքի՝ Ազատ Արշակյանի գլխավորած քարոզչական խմբի մեքենայի ճանապարհը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օձուն գյուղում նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները հարձակման են ենթարկվել:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հաստատել էր, որ գյուղում քարոզարշավի ժամանակ մի խումբ մարդիկ փորձել են խանգարել, քաշքշել են դաշինքի՝ քարոզ իրականացնող անդամներին, ամեն կերպ խոչընդոտել նրանց և թույլ չեն տվել մտնել գյուղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը