Լրահոս

19.03.2017 20:34


ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (լրացված)

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (լրացված)

Մարտի 19-ին՝ ժամը 14:07-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին բախվել են «Toyota Prado» 61 TM 111 (վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Հ.) և «Saturn Astra» մակնիշերի 88 ZA 988 պետհամարանիշերով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ղ., ԼՂՀ քաղաքացի) ավտոմեքենաները:

Տուժածներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

Ավտոմեքենաների վարորդները, «Saturh Aura» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1985 թ. ծնված Զ. Շ. Բ.-ը (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1987 թ. ծնված Մ. Օ.-ը, ԻԻՀ քաղաքացիներ՝ 1984 թ. ծնված Ք. Շ. Գ. Ռ.-ը, 1987 թ. ծնված Մ. Ա.-ը, 1986 թ. ծնված Վ. Ռ. Մ. Հ. Հ.-ը՝ Սիսիան քաղաքի հոսպիտալ, իսկ 2002 թ. ծնված Ա. Հ.-ը՝ Գորիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը