Աշխարհ

21.03.2017 11:10


Իսրայելական բանակը հաստատել է Սիրիայում իր անօդաչուի կորուստը

Իսրայելական բանակը հաստատել է Սիրիայում իր անօդաչուի կորուստը

Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությունից հաստատել են այն տեղեկատվությունը, որ Սիրիայում կորել է մարտավարական հետախուզական անօդաչու թռչող սարք. այս մասին հայտնում է ТАСС–ը։

«Մարտավարական ԱԹՍ «Skylar»–ը կորել է, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են»,– նշվում է հաղորդագրությունում։

Իսրայելական բանակի ներկայացուցիչը հավելել է, որ անօդաչու թռչող սարքի կորստի հետևանքով «կարևոր տեղեկատվության արտահոսք չի եղել»։

«Կարող եմ ասել, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, այլ ոչ թե երկուշաբթի»,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը