Աշխարհ

21.03.2017 10:55


Արգենտինայում օդանավը չի կարողացել վայրէջք կատարել. ավիակարգավարները քնած են եղել

Արգենտինայում օդանավը չի կարողացել վայրէջք կատարել. ավիակարգավարները քնած են եղել

Արգենտինայում «Austral» ավընկերության օդանավը չի կարողացել վայրէջք կատարել Լա Ռիոհա օդանավակայանում քնած ավիակարգավարների պատճառով։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն «Opinion Austral»–ին հղումով։

Նշվում է, որ օդաչուն ութ րոպե ստիպված է եղել պտտվել օդանավակայանի վրա՝ փորձելով կապ հաստատել ավիակարգավարների հետ, բայց պատասխան չի ստացել:

Ավիակարգավարների տեղական ասոցիացիայի նախագահ Գուստավո Կիրոգան հայտարարել է, որ օդանավը ժամանել է սահմանված ժամանակացույցից ավելի վաղ, ինչը ավիաընկերության մեղքն է, և ընդգծել, որ կարգավարները պետք է աշխատանքի գան առաջին օդանավի ժամանումից մեկ ժամ շուտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը