Աշխարհ

21.03.2017 15:26


Սիրիական բանակը վերահսկողության տակ է առել Հալեպ տանող հարավային մայրուղին

Սիրիական բանակը վերահսկողության տակ է առել Հալեպ տանող հարավային մայրուղին

Սիրիական բանակը՝ ժողովրդական աշխարհազորի մարտիկների աջակցությամբ, վերահսկողության տակ է առել Հալեպ տանող հարավային մայրուղին՝ Սալամիա-Իթրիան, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունի։

«Al-Masdar»–ի փոխանցմամբ՝ զինվորականները կարողացել են ճեղքել «Իսլամական պետության» զինյալների պաշտպանության գիծը և ազատագրել ավտոմայրուղու մերձակա շրջանները:

«Ինտերֆաքսը» հիշեցնում է՝ ավելի վաղ Սիրիայի կառավարական ուժերն ահաբեկիչների գրոհները հետ էին մղել Դամասկոսի Ջուբար արևելյան շրջանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը