Աշխարհ

22.03.2017 21:30


Էլեն Դեջեներեսի՝ վաճառքի հանված տունը ցնցել է օգտատերերին (ֆոտոշարք)

Էլեն Դեջեներեսի՝ վաճառքի հանված տունը ցնցել է օգտատերերին (ֆոտոշարք)

Հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը պատրաստ է հրաժարվել իր տներից մեկից: Սանտա Բարբարայում գտնվող առանձնատունը նա վաճառքի է հանել 45 միլիոն ԱՄՆ դոլարով։

Դեջեներեսը և նրա սիրեցյալ դե Ռոսին գնել էին տունը 26,5 միլիոն դոլարով 2012 թվականին։ Այն նախագծվել է 1930թ. ճարտարապետ Ուալաս Ֆրոսթի կողմից՝ դասական ոճով։ Այս մասին հայտնում է «businessinsider.com»–ը։

Առանձնատունը կարծես հին և նոր աշխարհների միաձուլման արտացոլանքը լինի։ Այգում աճում են ձիթապտղի և էվկալիպտի ծառեր։ Տան գլխավոր հատվածն ունի 6 ննջասենյակ և 6 լոգասենյակ։ Տան ներքին հարդարանքը դասական է, բայց, միևնույն ժամանակ, ժամանակակից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը