Աշխարհ

22.03.2017 10:25


ՌԴ–ն 48 «Մի–17В-5» ուղղաթիռ է մատակարարելու Հնդկաստանին

ՌԴ–ն 48 «Մի–17В-5» ուղղաթիռ է մատակարարելու Հնդկաստանին

«Ռոստեխ» պետկորպորացիայի միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Վիկտոր Կլադովը հայտարարել է, որ Ռուսաստանը 2017թ. պայմանագիր է կնքելու՝ Հնդկաստանին 48 «Մի–17В-5» ուղղաթիռ, ինչպես նաև չորս 11356 նախագծի ֆրեգատ մատակարարելու հարցով։ Այս մասին հայտնում է РИА «Новости»ն։

Նրա խոսքերով՝ հնդիկներն «արդեն հասունացել են նավաշինարանի ընտրության համար», ինչպես նաև պատրաստ են կյանքի կոչել 11356 նախագծի 4 ֆրեգատի մատակարարման հարցով գործարքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը