Աշխարհ

25.03.2017 13:03


«Ամեն ինչ չէ, որ լավ ենք արել». Մերկելը՝ Եվրամիության սխալների մասին

«Ամեն ինչ չէ, որ լավ ենք արել». Մերկելը՝ Եվրամիության սխալների մասին

«Մենք ամեն ինչ չէ, որ լավ ենք արել»,- RNS–ի փոխանցմամբ՝ «Rai» հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ խոսելով Եվրամիության սխալների մասին։

Գերմանացի գործիչը որպես հիմնական սխալներ ու բացթողումներ նշել է արտաքին բաց սահմանների համակարգի ոչ կշռադատված լինելը, միասնական արժույթի գործառնության համակարգման բացակայությունը և ներգաղթյալների խնդիրը։ Կանցլերն ընդգծել է՝ ԵՄ սխալները հարկավոր է ուղղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը