Աշխարհ

27.03.2017 10:10


Բաշկիրիայում 2 գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 4–ի

Բաշկիրիայում 2 գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 4–ի

Բաշկիրիայում՝ Ուչալինսկի լեռնահարստացման գործարանում, 2 բեռնատար գնացքների բախման հետևանքով, հստակեցված տվյալներով, մահացել է 4 մարդ։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն՝ հղում անելով հանրապետության արատակարգ ծառայություններում իր աղբյուրին։

«4 մարդ մահացել է, մեկին հոսպիտալացրել են»,–հայտարարել է նա։

Աղբյուրը հավելել է, որ բախման ժամանակ գծերից դուրս է ընկել դիզելային վառելիքով 2 ցիստեռն, մեկ լոկոմոտիվ շրջվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը