Կարծիք

29.03.2017 16:25


Աշխարհն՝ աշխարհով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք»-ով

Աշխարհն՝ աշխարհով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք»-ով

Աշխարհն՝ աշխարհով, Լևոն Տեր-Պետրոսյանն իր՝ «Ղարաբաղը տանք՝ լավ ապրենք»-ով։ Այ մարդ, զարմանում եմ լևոնականների քարոզարշավի վրա։ Մեծ հաշվով, բոլոր քաղաքական ուժերը՝ ընդդիմությունով, ընդդիմության ընդդիմությունով և ՀՀԿ-ով քարոզարշավի ընթացքում խոսում են Հայաստանում առկա լրջագույն խնդիրների լուծման մասին։ Դրանք այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իշխող Հանրապետականն է այդ խնդիրների մասին բարձրաձայնում և լուծումներ առաջարկում, կարծես այդ բոլոր խնդիրների հիմնական պատճառը հենց իրենք չեն, և լուծումն էլ կախված չէ նրանց հեռանալուց։

Սա թողնենք ՀՀԿ-ի խղճին, եթե այդպիսին կա, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը մի տեսակ արդեն ծիծաղելի է դառնում։ Բոլորը խոսում են իշխանության կողմից իրականացվող թալանի, տեռորի, տարբեր տեսակ հանցագործությունների և պարզապես խնդիրներին ադեկվատ արձագանքելու, դրանց համապատասխան լուծումներ տալու ունակության բացակայության մասին, Լևոնը՝ «էդ սաղ՝ հեչ, բերեք Ղարաբաղը հանձնենք»։ Ասում են՝ տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է իշխանությունների վարած քաղաքականության պատճառով, փոքր ու միջին բիզնեսին հարկերով խեղդում են, պատասխանում է՝ «Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։ Եվ այսպես շարունակ։

Եվ սա այն նույն Լևոն Տեր-Պետրոսյանն է, որին իր՝ այսօր արդեն փոքրաթիվ համակիրները «Հաղթած հիմնադիր նախագահ», «Սուպերմեն», «Դիվանագիտության հանճարեղ մասնագետ», «Մեծ հայրենասեր» ու էլի եսիմ՝ ինչ են անվանում։ Դա այն նույն Լևոնն է, ով ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում եկավ իշխանության։ Իսկ հետո, հասկանալով, որ Ղարաբաղն ազատագրած մարդիկ իրական վտանգ են ներկայացնում իր իշխանության համար, որոշեց հանձնել այն Ադրբեջանին։ Դրա պատճառով զրկվեց իշխանությունից, իսկ հիմա էլ իր կյանքի վերջին տարիներն է վատնում՝ բոլորին ապացուցելու, թե, իբր, ինքն այն ժամանակ ճիշտ էր։

Հասարակության կողմից սա այնքան անընդունելի է, իսկ նրա առաջարկածն՝ այնքան աբսուրդային, որ վերջում Սերժ Սարգսյանը ստիպված էր միջամտել ու Լևոնին եթեր տալ «Հ1»-ով։ Սակայն դա ավելի շատ բացասական ազդեցություն ունեցավ։ Կարող ենք արձանագրել, որ այս ընտրություններով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կարիերան ավարտվում է։ Չնայած, նա կարող է իր «աշխատանքը» շարունակել Ալիևի «խաղաղության պլատֆորմի» շրջանակներում։

Հ․Գ․ Պետպատվերի շրջանակներում Լևոնն իր հարցազրույցում նաև մի կողմից գովեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «ճիշտ»՝ հանձնողական դիրքորոշում ունենալու համար, մյուս կողմից էլ թիրախավորված քննադատեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը բացահայտ չի կարող խոսել այս դաշինքի դեմ, քանի որ դրանով ժողովրդի համար կմատնանշի իր իրական հակառակորդին, և ստիպված է օգտագործել Լևոնին․․․և սա առաջին անգամը չէ, որ Լևոնն օգտագործվում է Սերժ Սարգսյանի հակառակորդների դեմ։

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը