Աշխարհ

29.03.2017 20:45


Երկրորդ համաշխարհայինի վետերանն 90 տարեկանում որոշել է տրանսգենդեր դառնալ (ֆոտոշարք)

Երկրորդ համաշխարհայինի վետերանն 90 տարեկանում որոշել է տրանսգենդեր դառնալ (ֆոտոշարք)

Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանը 90 տարեկանում բացահայտել է, որ ցանկանում է իր մնացած կյանքն ապրել որպես կին՝ հրաժարվելով իր իրական սեռից։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Պատրիցիա Դեյվիսը (իրական անունը՝ Փիթր) պատմել է, որ 3 տարեկանից իրեն աղջիկ է զգացել, սակայն ապրել է հասարակության և ընտանիքի կողմից մերժված լինելու վախով։

Չնայած նրան, որ Պատրիցիան 30 տարի իր կնոջ հետ ապրելով՝ չի թաքցրել իր զգացողությունների մասին, նա որոշել է, այնուամենայնիվ լռել, քանի որ մի անգամ, երբ դեռահասները տեսել են նրան կանացի կոշիկներով, ձվերով հարվածներ են հասցրել նրա տան ուղղությամբ։

Սակայն անցյալ տարի թոշակառուն վերջապես որոշել է դառնալ տրանսգենդեր։ Նա պատմել է, որ կարծես կյանքի նոր փուլ սկսի կանացի էստրոգեն հորմոնն ընդունելուց և իր հարևաններին գաղտնիքը բացահայտելուց հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը