Աշխարհ

30.03.2017 10:40


Մեսսին կարող է բաց թողնել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Մեսսին կարող է բաց թողնել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է իր 4–խաղյա որակազրկումը։

Այժմ հայտնի ֆուտբոլիստը հնարավոր է՝ բաց թողնի հաջորդ տարի կայանալիք Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում։ Եթե արգենտինացիների կողմից ներկայացված բողոքարկումը չբավարարվի, ապա Մեսսին չի մասնակցի հավաքականի՝ հարավամերիկյան ընտրության շրջանակներում մնացած չորս խաղերից երեքին։ Արգետնտինան տվյալ պահին զբաղեցնում է 5–րդ տեղը, ընդ որում՝ Աշխարհի առաջնության ուղեգրեր ստանալու են առաջին 4 հավաքականները։

Ներկայումս զբաղեցրած դիրքը թույլ է տալիս միայն ապավինել Օվկիանիայի գոտու երկրների հետ լրացուցիչ խաղ անցկացնելուն, ընդ որում՝ 6–րդ «ոչ անցողիկ» տեղից Արգենտինային ընդամենը 2 միավոր է բաժանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը