Աշխարհ

30.03.2017 11:05


Կրեմլում կցուցադրվեն Այվազովսկու կտավները՝ դուդուկի հնչյունների ուղեկցությամբ

Կրեմլում կցուցադրվեն Այվազովսկու կտավները՝ դուդուկի  հնչյունների ուղեկցությամբ

Ապրիլի 2-ին Կրեմլում համերգային ծրագիր է նախատեսված՝ «Հնչող կտավներ» նախագծի շրջանակում: Ինչպես հայտնում է «Собеседник»–ը, ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները «կկենդանանան» դուդուկի հնչյունների ուղեկցությամբ՝ Ջիվան Գասպարյանի կատարմամբ:

Նրա հետ կներկայանան նաև Ջիվան Գասպարյան-կրտսերը, Արմեն Ղազարյանը, Վազգեն Մարգարյանը, ինչպես նաև «Բելկանտո» տրիոն` (երգեհոն, դուդուկ, սաքսոֆոն):

Նրանք կկատարեն հայկական ժողովրդական մեղեդիներ, համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցներ՝ Վիվալդի, Շուբերտ, Ռախմանինով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը