Աշխարհ

31.03.2017 09:55


Քլինթոնին հասանելի են եղել գաղտնի փաստաթղթերը պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո

Քլինթոնին հասանելի են եղել գաղտնի փաստաթղթերը պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին հասանելի են եղել գաղտնի փաստաթղթերը պետքարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է «Fox News»–ը՝ սենատոր Չաք Գրասսլիին հղումով։

Նրա տվյալներով՝ 2013–ին պաշտոնը թողնելուց հետո Քլինթոնը և նրա 6 օգնականները մուտք են ունեցել «գաղտնի է» և «խիստ գաղտնի է» մակագրությամբ փաստաթղթերին։ Ընդ որում՝ նրանք նման հնարավորություն են ունեցել մինչև 2015–ի ապրիլ, երբ Քլինթոնը հայտարարեց նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին։

Գրասսլին նշել է՝ հասանելիությունը պայմանավորված է եղել Քլինթոնի՝ հուշագրություններ գրելու հանգամանքով։ Սենատորը կարողացել է լրագրողներին բացահայտել այդ տեղեկատվությունը միայն Բարաք Օբամայի հեռանալուց հետո։ Նա նշել է՝ Օբամայի վարչակազմն անտեսել է իր հարցումները։

ԱՄՆ պետդեպն ու ինքը Քլինթոնն օպերատիվ կերպով չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը