Լրահոս

01.04.2017 08:49


Հրդեհ է բռնկվել «Էրեբունի» ԲԿ-ում՝ 6-րդ հարկում գտնվող դեղատանը (ֆոտոշարք)

Հրդեհ է բռնկվել «Էրեբունի» ԲԿ-ում՝ 6-րդ հարկում գտնվող դեղատանը (ֆոտոշարք)

Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին:

Այս խորագրի վերջին նյութերը