Աշխարհ

01.04.2017 10:05


«Բոկո Հարամի» զինյալները 22 աղջիկ են առևանգել Նիգերիայից

«Բոկո Հարամի» զինյալները 22 աղջիկ են առևանգել Նիգերիայից

«Բոկո Հարամ» իսլամական արմատական խմբավորման գրոհայինները Նիգերիայի հյուսիս–արևելքում 22 աղջիկ են առևանգել։ Այս մասին հայտնում է «The Guardian»–ը։

Նշվում է, որ զինյալները 18 աղջիկ են առևանգել գյուղի վրա առաջին հարձակման ժամանակ, իսկ երկրորդ գրոհի ժամանակ՝ ևս 4–ին։

Բացի այդ, գրոհայինները սպանել են հովվին, որը հրաժարվել է փրկագին վճարել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիգերիայում առևանգված մոտ 100 դպրոցական աղջիկ հրաժարել էր դուրս գալ գերությունից, քանի որ ստիպված էր եղել ամուսնանալ գրոհայինների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը