Աշխարհ

02.04.2017 11:00


Դուբայում այրվել է կառուցվող երկնաքերը (տեսանյութ)

Դուբայում այրվել է կառուցվող երկնաքերը (տեսանյութ)

Դուբայի անավարտ երկնաքերերից մեկում ուժեղ հրդեհ է բռնկվել։ 60–հարկանի շենքը տեղակայված է աշխարհի ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆայի կողքին։ Իշխանությունները փակել են վտանգավոր հատվածի բոլոր ճանապարհները։

Ականատեսները նկարահանել են, թե ինչպես է սև ծուխը բարձրանում տասնյակ մետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։ Հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ առնել կրակը։ Տուժածների մասին դեռևս տվյալներ չկան։ Հայտնի է, որ երկնաքերը համարվում է 3 աշտարակներից բաղկացած համալիրի մի մասը, որը ծրագրում էին վերջացնել հաջորդ տարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը