Քաղաքական

02.04.2017 10:55


Վարդան Օսկանյանը քվեարկել է հանուն իշխանափոխության (տեսանյութ)

Վարդան Օսկանյանը քվեարկել է հանուն իշխանափոխության (տեսանյութ)

Գրողների միության շենքում տեղակայված 9/59 տեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Նա տեղամաս էր գնացել տիկնոջ և որդու հետ:

Քվեարկությունից հետո Վ.Օսկանյանը լրագրողներին ասել է, որ քվեարկել է հանուն իշխանափոխության և երկրի վաղվա ապագայի:

–Այս իշխանություններով ապագա չկա։ Իշխանափոխություն կլինի, գոնե հույս կունենանք, որ ինչ–որ բան կփոխվի,–ասել է Վ.Օսկանյանը։

Նաև նշել է, որ վաղ առավոտից լսել է բազմաթիվ խախտումների մասին, սակայն հույս ունի, որ իշխանությունները կսթափվեն, և արդար ընտրություններ անցկացնելու պայմաններ կստեղծեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը