Քաղաքական

02.04.2017 11:40


Սեյրան Օհանյանը մասնակցել է քվեարկությանը (տեսանյութ, լուսանկար)

Սեյրան Օհանյանը մասնակցել է քվեարկությանը (տեսանյութ, լուսանկար)

Դաշտենցի անվ. թիվ 114 դպրոցում տեղակայված 9/41 տեղամաս է այցելել «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ տիկնոջ հետ։

–Ես քվեարկել եմ ժառանգությամբ մեզ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա՝ համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար, հանուն արդար, ազնիվ Հայաստանի, հանուն մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, ավելի բարեկեցիկ կյանք ձևավորելու համար,– քվեարկությունից հետո լրագրողներին ասել է Սեյրան Օհանյանը։

Խոսելով ընտրակեղծիքների և ահազանգերի մասին՝ նա նշել է, որ իրենք բոլոր խախտումների մասին տեղեկացել են, և այժմ այդ տեղեկությունների հիման վրա դաշինքի շտաբն իրադրությունն է գնահատում և պահում վերահսկողության տակ։

Ս. Օհանյանը հորդորել է այս օրն անցկացնել հանդարտ և անսասան հավատքով, և հավելել, որ դաշինքի անդամներով այսօր այցելելու են Եռաբլուր՝ անցյալ տարվա քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը