Աշխարհ

03.04.2017 11:15


Երիտասարդ տղան սարսափեցրել է Քիմ Քարդաշյանին (ֆոտոշարք)

Երիտասարդ տղան սարսափեցրել է Քիմ Քարդաշյանին (ֆոտոշարք)

Անցած տարի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դեմ Փարիզում տեղի ունեցած հարձակումն այնքան մեծ ազդեցություն էր թողել աստղի վրա, որ մինչ օրս յուրաքանչյուր մանրուք սարսափեցնում է նրան։

Ապրիլի 2–ին Լոս Անջելեսի ռեստորաններից մեկից դուրս գալիս Քիմ Քարդաշյանի ուղղությամբ քայելել է մի երիտասարդ տղա և հարվածել նրան իր ուսապարկով։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»–ը։

Միջադեպն այնքան է վախեցրել Քիմին, որ վերջինս չի կարողացել զսպել սարսափի զգացումը։ Տղան բարձրացրել է ձեռքերը՝ հասկացնելով, որ չի ցանկանում վնասել նրան, այլ պարզապես ցանկացել է անցնել լուսանկարիչների և երկրպագուների միջով։

Աստղի թիկնապահը հեռացրել է երիտասարդին Քիմի մոտից։ Դեպքն այնքան է սարսափեցրել Քարդաշյանին, որ նա այդ մասին գրել է թվիթթերյան իր էջում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը