Աշխարհ

03.04.2017 13:45


Չավուշօղլու. «Մենք ձգտում ենք Ադրբեջանի հետ Կովկասում կարևոր դեր ունենալ»

Չավուշօղլու. «Մենք ձգտում ենք Ադրբեջանի հետ Կովկասում կարևոր դեր ունենալ»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է աշխարհում և տարածաշրջանում Թուրքիայի հետապնդած նպատակների մասին:

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն կարծիք է հայտնել, թե Թուրքիան շրջապատված է անկառավարելի երկրներով, որտեղ տարածված են ռասիզմն ու իսլամատացությունը: Այս մասին փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Նախարարը նշել է, որ Թուրքիան այս պահին շատ ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում և ներքին ու արտաքին բուռն պայքար մղում:

«Մենք ակտիվ պայքար ենք մղում ոչ միայն դժվարությունների դեմ, այլ նաև հանուն այն բանի, որ Թուրքիան ողջ աշխարհում կարևոր դերակատարություն ունենա: Մենք ջանում ենք, որ թուրքական դրոշը ծածանվի աշխարհի ամեն անկյունում: Մենք աշխատում ենք, որպեսզի ողջ աշխարհում կայացվող վճիռներում ձայնի իրավունք ունենանք: Ջանք ենք թափում, որպեսզի հակամարտությունները դադարեն, սիրիական պատերազմն ավարտվի, Բալկաններում կայունություն ապահովվի, իսկ Կովկասում Ադրբեջանի հետ միասին կարևոր դերակատարություն ունենանք»:

Այս խորագրի վերջին նյութերը