Աշխարհ

03.04.2017 15:34


Շառլ Ազնավուր. «Հենց հանդիսատեսն է ստիպում ինձ մնալ երիտասարդ» (տեսանյութ)

Շառլ Ազնավուր. «Հենց հանդիսատեսն է ստիպում ինձ մնալ երիտասարդ» (տեսանյութ)

«Ես սիրում եմ իմ աշխատանքը, և ես սիրում եմ իմ հանդիսատեսին։ Այդ 2 բաները ամենակարևորն են արտիստի համար։ Անգամ եթե ես մի փոքր հոգնած եմ լինում, դա ինձ չի կանգնեցնում, ես պետք է առաջ շարժվեմ, գնամ ընդառաջ իմ հանդիսատեսին»,–այս մասին Մոսկվայում ապրլի 5–ին կայանալիք մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում ասել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ հավելելով, որ հենց հանդիսատեսն է ստիպում իրեն առաջ շարժվել և մնալ երիտասարդ։

Նրա խոսքով՝ Մոսկվայում կայանալիք համերգին հանիսատեսի դատին հանձնելու է այն նույն երգացանկը, որով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում, որևէ առանձնահատուկ և նոր բան ռուս հանդիսատեսի համար չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է իր կատարմամբ «Հավերժական սեր» («Вечная любовь») երգի ռուսական տարբերակին, Շառլ Ազնավուրն ասել է՝ թող անակնկալ մնա։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը