Աշխարհ

04.04.2017 10:10


ԱՄՆ–ում դեռահասը խոստովանել է Հռոմի պապին սպանելու իր մտադրության մասին

ԱՄՆ–ում դեռահասը խոստովանել է Հռոմի պապին սպանելու իր մտադրության մասին

Նյու Ջերսի նահանգից ամերիկացի դեռահաս Սանտոս Կոլոնը խոստովանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմ հարձակման փորձ կատարելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը։ Նշվում է, որ դեռահասը պատրաստվում էր հարձակում կատարել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից 2015թ. Ֆրանցիսկոսի՝ Ֆիլադելֆիա կատարած այցի ժամանակ։

Արդարադատության տվյալներով՝ Կոլոնը, ով այդ ժամանակ 15 տարեկան էր, ցանկացել է օգտվել դիպուկահարի ծառայություններից։ Հստակեցվում է, որ երիտասարդը կապվել է այն մարդու հետ, ով, իր կարծիքով, եղել է դիպուկահար, սակայն վերջինս պարզվել է՝ ՀԴԲ գաղտնի գործակալ է։

Դեռահասը ձերբակալվել է 2015 թվականին։ Նրան սպառնում է 15 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի չափով տուգանք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը