Աշխարհ

04.04.2017 10:15


Սանկտ Պետերբուրգի մետրոն վերսկսել է իր աշխատանքը

Սանկտ Պետերբուրգի մետրոն վերսկսել է իր աշխատանքը

Ապրիլի 4-ի առավոտվանից ՌԴ Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենն ամբողջ ծավալով վերսկսել է իր աշխատանքը։ Հիշեցնենք՝ նախօրեին «Սեննայա պլոշչադ» և «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանների միջև իրականացված ահաբեկչությունը 11 մարդու կյանք էր խլել, ևս 50 հոգի վիրավորվել էր։ Ավելի ուշ «Պլոշչադ վոսստանիա» կայարանում հայտնաբերվել և վնասազերծվել էր ինքնաշեն պայթուցիկ սարք:

«Սանկտ Պետերբուրգի մետրոն առավոտից վերսկսել է աշխատանքն ամբողջ ծավալով՝ բոլոր ուղեգծերով ու կայարաններով»,- ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ ասված է հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը