Աշխարհ

04.04.2017 10:30


Թրամփը Պուտինին օգնություն է առաջարկել պետերբուրգյան ահաբեկչության հարցով

Թրամփը Պուտինին օգնություն է առաջարկել պետերբուրգյան ահաբեկչության հարցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինին օգնություն է առաջարկել պետերբուրգյան մետրոյում ապրիլի 3–ին իրականացված ահաբեկչության առնչությամբ։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, ասվում է 2 երկրների առաջնոդների հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

«Նախագահ Թրամփն ԱՄՆ կառավարության լիակատար աջակցությունն է առաջարկել գրոհի առնչությամբ և մեղավորներին պատժելու հարցում»,–ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը կատարվածի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել ռուս ժողովրդին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը