Աշխարհ

04.04.2017 17:40


ՌԴ ՔԿ-ն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչի ինքնությունը

ՌԴ ՔԿ-ն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչի ինքնությունը

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչություն իրականացրած տղամարդու ինքնությունը. մահապարտը 1995–ին ծնված Ակբարժոն Ջալիլովն է՝ Ղրղզստանից։ Այս մասին հայտնում է «kommersant.ru»-ն:

Տեսախցիկներն արձանագրել են՝ ինչպես է նա պայթուցիկ սարքով պայուսակ թողնում նաև մետրոյի մեկ այլ կայարանում:

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն արդեն հարցաքննել է նրա ծնողներին և մտերիմ բարեկամներին:

Հիշեցնենք՝ նախօրեին Սանկտ Պետերբուրգի մետրոյում իրականացված ահաբեկչությունը 14 մարդու կյանք է խլել, վիրավորների թիվը գերազանցում է 50–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը