Աշխարհ

05.04.2017 10:45


Զախարովան անորակ է անվանել արևմտյան ԶԼՄ–ի կողմից պետերբուրգյան ահաբեկչության լուսաբանումը

Զախարովան անորակ է անվանել արևմտյան ԶԼՄ–ի կողմից պետերբուրգյան ահաբեկչության լուսաբանումը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անորակ է անվանել արևմտյան ԶԼՄ–ի կողմից Սանկտ Պետերբուրգի մետրոյի ահաբեկչության լուսաբանումը։

Նրա խոսքով՝ լրատվամիջոցները շատ հաճախ պարզապես կեղծել են տեղեկատվությունը, և պահանջվել է ԶԼՄ–ին իրական պատկերը հստակեցնել։

«Մենք ստիպված էինք զանգահարել արևմտյան լրատվամիջոցներին և պահանջել հանել այս կամ այն լուսանկարը, որոնք պարզապես կեղծում էին տեղեկատվությունը, հստակեցնել իրական պատկերը, շտկումներ անել նյութերի մեջ, քանի որ տեսնում էինք՝ որքան անորակ է լուսաբանվել այդ ողբերգությունը»,– ասել է Զախարովան «Սա Չինաստանն է» մեդիանախագծի ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը