Աշխարհ

05.04.2017 14:20


Զախարովան մեկնաբանել է Պուտինի ու Մարգարիտա Սիմոնյանի «գաղտնազերծված» նկարը

Զախարովան մեկնաբանել է Պուտինի ու Մարգարիտա Սիմոնյանի «գաղտնազերծված» նկարը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ֆեյսբուքի» իր էջում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի համատեղ լուսանկարը։

Նյու Հեմփշիր նահանգից սենատոր Ջին Շահինը հայտարարել է, որ լուսանկարը գտել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գաղտնազերծված զեկույցից։ Սակայն լուսանկարը, որի մասին խոսք է գնում, հասանելի է բոլորին։

«Շահինն առաջին անգամը չէ, որ իր հիմարություններով տարբերվում է։ Այս անգամ, ցույց տալով Վլադիմիր Պուտինի ու RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «գաղտնազերծված» լուսանկարը, որոնց առաջ ոչ ոք միասին չի տեսել, նա գերազանցել է ինքն իրեն»,–գրել է Զախարովան։

Զախարովայի կարծիքով այդ լուսանկարը ցույց է տալիս, որ Ռուսաստանում կանայք սկսել են իրենց արժանի պաշտոններ զբաղեցնել։

«Նաև լուսանկարն անամոթաբար ցույց է տալիս, որ Սիմոնյանը հսկայական խարիզմա ունի։ Անգամ երկու»,–մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը