Աշխարհ

05.04.2017 21:06


Գիտնականները 15,000 եվրո կվճարեն նրան, ով 60 օր շարունակ կհամաձայնի պառկել

Գիտնականները 15,000 եվրո կվճարեն նրան, ով 60 օր շարունակ կհամաձայնի պառկել

Ֆրանսիացի գիտնականները փնտրում են կամավորի, ով կկարողանա պառկել 60 օր՝ օրգանիզմի վրա շարունակական անկշռության ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով։ Պարտադիր պայմաններից մեկն այն է, որ ուսը պետք է դիպչի անկողնուն, անգամ՝ զուգարան գնալիս։ Այս մասին հայտնում է «life.ru»–ն։

Փորձարկման միտքն այն է, որ երկարատև պառկելը թույլ է տալիս իմիտացիա անել մարմնի գտնվելն անկշռության մեջ։ Հետազոտության առաջին 2 շաբաթը նվիրված է լինելու կամավորների օրգանիզմների ամբողջական վերլուծությանը, այնուհետև սկսվելու է 60–օրյա ժամանակահատվածը, որի ընթացքում նրանք պետք է պառկեն անկողնում և չբարձրացնեն գլուխը 60 աստիճանից ավելի։

60 օր պառկելու համար նրանք պատրաստ են վճարել 15 հազար եվրո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը