Աշխարհ

05.04.2017 16:10


Պետերբուրգում ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել

Պետերբուրգում ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել

ՌԴ Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործունեություն ծավալելու կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել։ Այս մասին, ФАН–ի փոխանցմամբ, ասվում է ՌԴ ՔԿ կայքում։

Նշվում է, որ ձերբակալվածները Միջին Ասիայի քաղաքացիներ են, որոնք Ռուսաստան են մեկնել աշխատելու։

ՔԿ–ից հստակեցրել են, որ ներկայումս հետաքննությունը տեղեկություններ չունի Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի ահաբեկչության հեղինակի հետ ձերբակալվածների կապերի ու ծանոթության մասին։

Հետաքննության տվյալներով՝ կասկածյալները 2015–ից մինչ օրս Սանկտ Պետերբուրգի տարածքում հավաքագրել են Միջին Ասիայի գաղթականների՝ ներգրավելու նրանց «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Իսլամական պետության» գործունեությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը