Աշխարհ

05.04.2017 16:35


Արծվիկը կներկայացնի Հայաստանը «Israel Calling»-ի ընթացքում

Արծվիկը կներկայացնի Հայաստանը «Israel Calling»-ի ընթացքում

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկն Իսրայելում է եւ այսօր՝ ապրիլի 5-ին, ելույթ կունենա եվրատեսիլյան «Israel Calling» խորագիրը կրող եվրատեսիլյան միջոցառման ընթացքում: Համերգին մասնակցելու նպատակով Իսրայել է ժամանել «Եվրատեսիլ-2017»-ի այս տարվա 27 ներկայացուցիչ հետեւյալ երկրներից՝ Ավստրիա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Իռլանդիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա:

Եվրատեսիլյան մասնակիցներն արդեն հասցրել են մի շարք հանդիպումներ ունենալ տեղական եւ միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Նրանք այցելել են նաեւ եվրատեսիլյան այգի, որտեղ յուրաքանչյուր մասնակից տնկել է իր անվանական ծառը՝ հարստացնելով եվրատեսիլյան այգու աշխարհագրությունը:

«Israel Calling» եվրատեսիլյան միջոցառումն անցկացվում է 2-րդ անգամ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, www.eurovision.am կայքերում, ինչպես նաեւ Արծվիկի սոցիալական պաշտոնական էջերում՝ Facebook - https://www.facebook.com/ArmeniaInEurovision Instagram - https://www.instagram.com/armenia_in_eurovision Twitter - https://twitter.com/Armenia_In_ESC

Առաջին ալիք, Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը